Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը
Հոկտեմբերի 15, 2025

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

By Հոկտեմբերի 14, 2025 6

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես այդ երկրի ներքին հարց, ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը երկրի նոր ղեկավարին անհետաձգելի խնդիրների լուծման գործում հաջողություն է մաղթել։

«Հայտնի է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը Պերուի Հանրապետության Կոնգրեսի կողմից իմպիչմենտի արդյունքում նախագահ Դինա Բոլուարտեն հեռացվեց իշխանությունից։ Այդ որոշումը հաստատել է օրենսդիրների ճնշող մեծամասնությունը՝ երկրում մոլեգնած հանցավորության և բռնության պայմաններում հասարակական անվտանգությունն ապահովելու կառավարության անկարողության պատճառով։

Ըստ Պերուի Սահմանադրության՝ Կոնգրեսի նախագահ Խոսե Խերին ստանձնել է նախագահի պաշտոնը և կղեկավարի երկիրը մինչև հաջորդ տարվա ապրիլի 12-ի նախագահական ընտրությունները։

Պերուի Հանրապետությունը Ռուսաստանի վաղեմի գործընկերներից մեկն է Լատինական Ամերիկայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները թևակոխել են 160-ամյա սահմանը)։ «Մոսկվան պաշտպանում է ոչ կոնյուկտուրային, արտաքին ազդեցությունից զերծ երկկողմ հարաբերությունների բնույթը՝ հիմնված հավասարության և ինքնիշխանության, պրագմատիզմի և ազգային շահերի փոխադարձ հաշվի առնելու, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգանքի վրա»,- հայտարարության մեջ ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս