ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում
Հոկտեմբերի 14, 2025

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

By Հոկտեմբերի 14, 2025 2

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում՝ փորձելով ամրապնդել շարժման վերահսկողությունն անկալվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al-Ain լրատվական կայքը։

Տեղեկությունների համաձայն՝ խմբավորման անդամները մահապատժի են ենթարկել յոթ տղամարդկանց, որոնց մեղադրել են իսրայելական ուժերի հետ համագործակցելու համար։ Նրանց քարշ են տվել Գազա քաղաքում մարդկանց ամբոխի մեջ, ստիպել ծնկի գալ, ապա կրակել հետևից։

ՀԱՄԱՍ-ը բախվել է Գազայի ներսում գործող ընդդիմադիր խմբավորումների աճող մարտահրավերներին։

Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին ՀԱՄԱՍ-ի անդամների և նրանց հակառակորդների միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

ՀԱՄԱՍ-ի աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ խմբավորումը չի հանդուրժի Գազայում կարգուկանոնի խախտումներ և թիրախավորելու է Իսրայելի հետ համագործակցողներին, զինված թալանչիներին և թմրավաճառներին։

Խմբավորումը, որը կառավարում է Գազան 2007 թվականից, հարյուրավոր բանվորներ է տեղակայել վնասված բնակարաններ մուտք գործելու նպատակով և վնասված ջրատար խողովակները վերանորոգելու համար անհրաժեշտ հիմնական ճանապարհները փլատակներից մաքրելու համար։

Իսրայելական ուժերը շարունակում են մնալ Գազայի հատվածի մեծ մասում՝ մասնակի նահանջից հետո։ Օգնության մատակարարումների խոստացված աճը դեռևս չի իրականացվել 2,2 միլիոն բնակչության համար, որոնցից շատերը կանգնած են սովի առջև։

Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է մոտ 68 000-ի։ Ըստ տեղական առողջապահական մարմինների՝ հազարավոր մարդկանց մարմիններ դեռ փլատակներում են։ Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ հրադադարի մեկնարկից ի վեր հայտնաբերվել է 250 մարդու աճյուն։

2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովում համապարփակ փաստաթուղթ են ստորագրել Գազայի հատվածում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան