ՆԱՏՕ-ի զինվորականները չպետք է խոցեն դաշինքի օդային տարածք ներխուժած ռազմական ինքնաթիռները, եթե դրանք անմիջական սպառնալիք չեն ներկայացնում: Աս մասին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Այնուհանդերձ, նա ընդունել է, որ որոշակի իրավիճակներում հնարավոր հակառակորդի ինքնաթիռները խոցելու կարիք կլինի:
«Եթե թռչող սարքը սպառնալիք է ներկայացնում, ապա մեր զինվորականներն ունեն այդ սպառնալիքը վերացնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու իրավասություն»,- նշել է նա։