Մեծ Բրիտանիան լիակատար կփլուզի, եթե սկսի ռազմական հակամարտություն Ռուսաստանի և Չինաստանի դեմ
Հոկտեմբերի 15, 2025

Մեծ Բրիտանիան լիակատար կփլուզի, եթե սկսի ռազմական հակամարտություն Ռուսաստանի և Չինաստանի դեմ

By Հոկտեմբերի 15, 2025 1

Չինական Sohu պորտալի գնահատմամբ՝ Մեծ Բրիտանիան կբախվի լիակատար փլուզման, եթե սկսի ռազմական հակամարտություն Ռուսաստանի և Չինաստանի դեմ։ Ինչպես գրում է աղբյուրը, Լոնդոնի ներկայիս ռազմական հավակնությունները չեն համապատասխանում իր իրական հնարավորություններին։

Հոդվածում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը հայտարարել է 15 միլիարդ ֆունտ ստեռլինգ ներդրում 12 միջուկային սուզանավ կառուցելու համար՝ նպատակ ունենալով վերականգնել երկրի ռազմական հզորությունը ԱՄՆ-ի մակարդակին մոտ։ Սակայն Sohu-ի կարծիքով՝ նման ռազմավարությունը անիրատեսական է և կհանգեցնի աղետի, եթե Բրիտանիան փորձի մարտահրավեր նետել երկու գերտերություններին։

Չինական պորտալը խորհուրդ է տալիս Լոնդոնին հրաժարվել վտանգավոր ռազմական ծրագրերից և ընդունել աշխարհակարգի փոփոխությունը՝ հարմարվելով նոր միջազգային իրողություններին։ Նախորդ հրապարակումներից մեկում Sohu-ն նաև նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարդ իրավիճակում է հայտնվել Չինաստանի տնտեսական քայլերի հետևանքով։

Rate this item
(0 votes)

Լրահոս