Պուտինն ու Ահմեդ ալ-Շարաան կքննարկեն Սիրիայում ռուսական բազաների հարցը
Հոկտեմբերի 15, 2025

Պուտինն ու Ահմեդ ալ-Շարաան կքննարկեն Սիրիայում ռուսական բազաների հարցը

By Հոկտեմբերի 15, 2025 2

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան բանակցությունների ընթացքում կքննարկեն Սիրիայում ռուսական ռազմաբազաների հարցը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հանդիպման վերաբերյալ խոսել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Մոսկվան և Դամասկոսը քննարկում են Սիրիայում Ռուսաստանի ներկայության և ռուսական ռազմական օբյեկտների վերաձևավորման հարցը։

«Բնականաբար, նման հարցերն ու շփումները տեղի են ունենում փակ դռների հետևում»,- հավելել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս