Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «ԼՈՒԿՕՅԼ»-ի և «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ, Այս մասին հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված պատժամիջոցների ցանկում։
Միջոցառումները ներառում են ակտիվների սառեցում, ինչպես նաև վստահության ծառայությունների և տրանսպորտի նկատմամբ պատժամիջոցներ։ Փաստաթղթում նշվում է, որ այս միջոցառումները կապված են «Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, բիզնեսով զբաղվելու հետ»։ Ընկերությունները նախկինում ենթարկվել են ոլորտային պատժամիջոցների։
«Ռոսնեֆտ»-ի դեպքում բրիտանական կառավարությունն արգելել է ընկերությանը պատկանող, վերահսկվող, վարձակալված կամ շահագործվող նավերի մուտքը Մեծ Բրիտանիայի նավահանգիստներ: ինչպես նաև, ընկերության ինքնաթիռներին արգելվել է թռչել երկրի վրայով կամ վայրէջք կատարել երկրի տարածքում:
Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ավելացվել է նաև չինական National Pipeline Group Beihai Liquefied Natural Gas CO LTD ընկերությունը։ Այն ներառելու պատճառը բրիտանական պատժամիջոցների ենթակա նավերի հետ փոխազդեցությունն էր։