Հոգևորական է ձերբակալվել, Արագածոտնի թեմի առաջնորդի տունն են խուզարկել
Հոկտեմբերի 15, 2025

Հոգևորական է ձերբակալվել, Արագածոտնի թեմի առաջնորդի տունն են խուզարկել

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ըստ MediaHub-ի Տեր Փառեն քահանա Առաքելյանին տարել են ծանր հանցագործությունների բաժին:

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: Ավելի վաղ Հ1-ի եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, որն, ըստ էության, Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, մեղադրել էր, թե Տեր Արամը իր հոգեւոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել եւ սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։

Հիշեցնենք նաև, որ Տեր Արամի սեպտեմբերի 16-ին Հանրայինի տաղավարում արված հայտարարությունը, թե «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ», ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ապա փոխանցվել  քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեվան քաղաքի վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մխիթարյանը պատասխանել է, թե արդյոք մրցաշրջանի ավարտից հետո կշարունակի կարիերան

Արագածոտնի թեմից կին աշխատակիցներ են ձերբակալվել

Մեծ Բրիտանիան լիակատար կփլուզի, եթե սկսի ռազմական հակամարտություն Ռուսաստանի և Չինաստանի դեմ

Պուտինն ու Ահմեդ ալ-Շարաան կքննարկեն Սիրիայում ռուսական բազաների հարցը

ՀՀ-ում հնարավոր կլինի հիփոթեքով գույք գնել հեռահար եղանակով. նախագիծ

Ռուսաստանը հրաժարվել է կատարել ՄԻԵԴ-ի որոշումը՝ Վրաստանին վճարել ավելի քան 250 միլիոն եվրո

Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների դեմ իրականացվող ռեյդերի պատճառով

«Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիան պատրաստել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան ժամանել է Ռուսաստան

Սադամ Հուսեյնի դեմ պատերազմում հարյուրավոր հայ քրիստոնյաներ զոհաբերեցին իրենց կյանքը՝ պաշտպանելով Իրանը․ Sepah Pasdaran

Պաղեստինի ղեկավարությունը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում իրականացված մահապատիժները

Նեթնայահուն ՀԱՄԱՍ-ին սպառնացել է «իսկական դժոխքով»

«Վարդան Ղուկասյանի՝ կախվելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում». Լևոն Բաղդասարյան

Ապօրինի ավտոտնակները կհաշվառվեն. ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է մշակել

Իրավապահները խուզարկում են Արագածոտնի թեմի առաջնորդարանը. թեմի առաջնորդը քննչականում է (ուղիղ)