Պաղեստինի նախագահը հրամայել է պատրաստել երկրի սահմանադրության առաջին նախագիծը
Հոկտեմբերի 15, 2025

Պաղեստինի նախագահը հրամայել է պատրաստել երկրի սահմանադրության առաջին նախագիծը

By Հոկտեմբերի 15, 2025 3

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հրամայել է երեք ամսվա ընթացքում պատրաստել ազգային սահմանադրության առաջին նախագիծը։ Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված լրագրողների ասոցիացիայի համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի հատուկ բանագնաց և նախկին վարչապետ (2019-2024) Մուհամմադ Շտայեն։ 

«Ես նաև սահմանադրության մշակմամբ զբաղվող հանձնաժողովի անդամ եմ։ Նախագահը մեզ երեք ամիս է տվել Պաղեստինի սահմանադրության առաջին նախագիծն ավարտելու համար։  Այժմ մենք Պաղեստինի ինքնավարությունը կվերափոխենք Պաղեստինի Պետության», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Բանագնացի խոսքով՝ իրավիճակը Գազայի հատվածում շարունակում է անկայուն մնալ՝ չնայած հրադադարի մեկնարկին։ 

«Մենք ավելի քան գոհ ենք, որ, ինչպես գիտեք, հրադադար է կնքվել, և մենք հույս ունենք, որ այն կայուն կլինի», – ասել է նա ՝ շեշտելով, որ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։Շտայեն նաև նշել է, որ պարենային օգնությունը դեռևս լիովին չի հասել Գազա։ 

Ավելին, Գազա մուտքի ոչ բոլոր կետերն են բաց։Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով՝ նվիրված Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակմանը:

Հանդիպման ընթացքում Եգիպտոսի նախագահը, ԱՄՆ-ի, Թուրքիայի նախագահները և Կատարի էմիրը ստորագրել են պաղեստինյան անկլավում հրադադարի մասին հռչակագիր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զգուշացեք համացանցում վաճառքի հայտարարությունով կապ հաստատած «գնորդների» ծուղակներից. ՆԳՆ–ն զգուշացնում է

Նիդեռլանդներն Ուկրաինային ևս 90 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի. ՊՆ նախարար

ՆԱՏՕ-ում անիմաստ են համարում սպառնալիք չներկայացնող ռազմական ինքնաթիռների խոցումը իրենց կողմից վերահսկվող տարածքում

Թրամփը չի շնորհավորել Պուտինին

Պակիստանն ու Աֆղանստանը պայմանավորվել են 48-ժամյա հրադադարի մասին

Պաղեստինի նախագահը հրամայել է պատրաստել երկրի սահմանադրության առաջին նախագիծը

Բելգիայի թագուհին Ծաղկունք համայնքում ծանոթացել է նախադպրոցական կրթության բարեփոխումներին

Նախկին «Ազով»-ցիները վերածվել են ավազակախմբի․ Ուկրաինայում արձանագրվել են մարդկանց առևանգումներ

Հայաստանը՝ World Travel Awards 2025 անվանակարգում

Կատարի հավաքականը նվաճել է ԱԱ ուղեգիր

Աճառյան փողոցում բшխվել են «Nissan», «Ford» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները

Երևանի քրեական հետախույզները 44-ամյա տղամարդու տանը, ամառանոցում և նրա երկու մեքենաներում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները խաղաղության գլխավոր խոչընդոտն են․ Բայրամով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է

Երևանում ցեմենտատարը կողաշրջվել է. վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա