Գազայի հատվածի վերականգնման և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության գծով ԱՄՆ-ի գլխավորած համակարգող կենտրոնը կսկսի աշխատել առաջիկա օրերին։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց տվյալների՝ կենտրոնը գտնվելու է Իսրայելի տարածքում՝ Գազայից հյուսիս-արևելք։ Դրա ճշգրիտ գտնվելու վայրը չի բացահայցվում։ Հայտնի է միայն, որ այն չի տեղակայվի իսրայելական ռազմաբազայում, որպեսզի կենտրոն մուտք ունենան այլ երկրների պաշտոնյաները, որոնք ներգրավված են պաղեստինյան անկլավի վերականգնման գործում։
Կենտրոնը ղեկավարելու է ամերիկացի գեներալ-լեյտենանտը, նշում է ABC News-ը։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահի «համալիր ծրագիրը», որն ուղղված է Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը: Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից և, ի թիվս այլ բաների, կոչ է անում պաղեստինյան անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման հաստատմանը և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայմանը: Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Համասի ներկայացուցիչները Եգիպտոսում բանակցություններից հետո համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ: