Թոմ Քրուզը և Անա դե Արմասը բաժանվել են ինը ամսվա սիրավեպից հետո
Հոկտեմբերի 16, 2025

Թոմ Քրուզը և Անա դե Արմասը բաժանվել են ինը ամսվա սիրավեպից հետո

By Հոկտեմբերի 16, 2025 0

Հոլիվուդյան դերասաններ Թոմ Քրուզը և Անա դե Արմասը բաժանվել են ինը ամսվա հարաբերություններից հետո։ Գրում է The Sun-ը, փոխանցում է kino.mail.ru-ն:

«Թոմը և Անան միասին լավ ժամանակ էին անցկացնում, բայց նրանց հարաբերությունները որպես զույգ ավարտվեցին: Նրանք կմնան լավ ընկերներ, բայց այլևս չեն հանդիպի: Նրանք պարզապես հասկացել են, որ չեն կարող շատ հեռու գնալ և ավելի լավ է ընկերներ լինեն»,-հայտարարել է աստղերի շրջապատից ինսայդերը:

Թերթի աղբյուրը հավելել է, որ դերասանները կշարունակեն համատեղ աշխատել։ 

Նրա խոսքով՝ Անա դե Արմասն արդեն ընտրվել է Թոմ Քրուզի հաջորդ ֆիլմում նկարահանվելու համար։

Փետրվարին առաջին անգամ լուրեր տարածվեցին հայտնի մարդկանց սիրավեպի մասին։

Զույգին լուսանկարել են Վալենտինի օրը ժամադրության ժամանակ։ Մայիսի սկզբին զույգին նկարահանել են Լոնդոնում։

Rate this item
(0 votes)

Լրահոս