Պուտինի հատուկ բանագնացն առաջարկել է Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միացնել «Պուտին-Թրամփ» թունելով
Հոկտեմբերի 17, 2025

Պուտինի հատուկ բանագնացն առաջարկել է Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միացնել «Պուտին-Թրամփ» թունելով

By Հոկտեմբերի 17, 2025 2

Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգներն անհրաժեշտ է միացնել Բերինգի նեղուցով անցնող թունելով, որը «կխորհրդանշի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միասնությունը», հայտնել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։ Х-ի իր էջում նա առանձնացրել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի հրապարակած փաստաթղթերը, որոնք ներառում էին նման թունելի ծրագիր։ Խորհրդա-ամերիկյան նախագիծը պետք է կոչվեր «Խաղաղության Քենեդի-Խրուշչով կամուրջ»։ Դմիտրիեւն առաջարկել է նոր նախագիծն անվանել «Պուտին-Թրամփ թունել»։ 

Նրա խոսքով՝ տրանսպորտային միջանցքը պետք է հնարավորություններ ընձեռի համատեղ ռեսուրսների զարգացման համար։ Ընդ որում՝ 112 կիլոմետրանոց թունելը կստեղծի աշխատատեղեր եւ կխթանի երկու երկրների տնտեսությունները, նշել է Դմիտրիեւը։ Նա նաեւ ավելացրել է, որ նախագծի արժեքը կարող է զգալիորեն ցածր լինել ավանդական գնահատականից՝ 65 միլիարդ դոլարից։ Մասնավորապես, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի The Boring Company ընկերության տեխնոլոգիայի միջոցով թունելը կարող է կառուցվել 8 միլիարդ դոլարից պակաս գումարով, ընդգծել է ՌՈւՆՀ ղեկավարը։ Նրա գնահատականներով՝ նախագծի ավարտը կտեւի մոտավորապես ութ տարի։ «Եկեք միասին կառուցենք ապագան»,- կոչ է արել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։ 

Դմիտրիեւն իր առաջարկը հնչեցրել է Թրամփի եւ Պուտինի միջեւ հերթական հեռախոսազրույցից հետո, որը տեղի է ունեցել նախորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին: «ԱՄՆ նախագահի հիմնական թեզերից մեկն այն էր, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը հսկայական հեռանկարներ կբացի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման համար»,- բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Թրամփը հաստատել է, որ զրույցի զգալի մասը նվիրել է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ փոխադարձ առեւտրի քննարկմանը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո: 

Մինչդեռ, ԱՄՆ վարչակազմը դեռեւս չի տեսնում Մոսկվայի եւ Կիեւի՝ հակամարտությունը դադարեցնելու եւ խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամությունը, նշել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նրա խոսքով՝ խաղաղ կարգավորման խոչընդոտներից մեկը Ռուսաստանի ղեկավարության հակվածությունն է կարծելու, որ ռուսական բանակը «ավելի լավ է գործում մարտադաշտում, քան իրականում է»: Սակայն Վենսը վստահություն է հայտնել, որ Թրամփը կհասնի խաղաղության կնքման: «Միակ հարցն այն է, թե որքան ժամանակ կպահանջի դա»,- եզրափակել է Վենսը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը կրկին զրպարտության մասին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլար

Չեռնոգորիան չեղարկելու է առանց մուտքի թույլտվության ռեժիմը նաև Հայաստանի քաղաքացիների համար

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ, բայց՝ պայմանով․ Axios

Ադրբեջանում բացահայտել են Ալիևի դեմ մшհափորձի և պետական հեղաշրջման ծրագրի ձախողման մանրամասները

Թուրքիան պատրաստ է զբաղվել Ուկրաինայի վերականգնմամբ. Ֆիդան

Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից առաջ մտադիր չէ Tomahawk հրթիռներ փոխանցել Ուկրաինային

Քաղաքական ճգնաժամ Պերուում. Լիմայում արտակարգ դրություն է հայտարարվել

ԵՄ-ում ողջունում են բոլոր ջանքերը, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում խաղաղության

Աբրահամի համաձայնագրերը կընդլայնվեն. Թրամփ

Վրաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման գործով ձերբակալվածների թիվը հասել է 62-ի

Խոսնակը հերքում է Փաշինյանին վերագրվող հայտարարությունը՝ Սյունիքից Ադրբեջանին հատված հանձնելու մասին

Քաղաքական 8 ուժ է մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրություններին. ԿԸՀ

Խուզարկություններ են տեղի ունեցել Վրաստանի նախկին վարչապետի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի տներում

Գեղարքունիքում «ԳԱԶ 53»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Հունգարիան հայտարարել է, որ չի ձերբակալի Պուտինին