ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա համար, որի մեծ մասը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, նվազել է 2.3 տոկոսով՝ հասնելով 1.775 տրիլիոն դոլարի, ինչը 2.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։
Հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ-ի և՛ ծախսերը, և՛ եկամուտները աճել են, սակայն ծախսերը աճել են ավելի դանդաղ տեմպերով, քան եկամուտները։ Ծախսերը աճել են 4.01 տոկոսով՝ հասնելով 7.01 տրիլիոն դոլարի, մինչդեռ եկամուտները աճել են 6.4 տոկոսով՝ հասնելով 5.235 տրիլիոն դոլարի։
Միևնույն ժամանակ, սեպտեմբերին, պետական ծախսերի կտրուկ անկման պատճառով (22.6 տոկոսով՝ հասնելով 345.7 միլիարդ դոլարի) ԱՄՆ բյուջեի ավելցուկը հասել է գրեթե 200 միլիարդ դոլարի։