Մանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են եղել։ Ռեկտորը հրավիրվել է հարցաքննության և իրավաբանական ծառայության ղեկավարի ուղեկցությամբ մեկնել է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին հայտնել է համալսարանի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանը։
Ըստ նրա ձերբակալվել է 10 աշխատակից, այդ թվում՝ նաև 3 դեկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։