Հայաստանում տաք հոկտեմբերը կշարունակվի, առաջիկա 5 օրը ջերմաստիճանը չի նվազելու։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ցուրտ օդային հոսանքներ հորիզոնում ընդհանրապես չեն երևում։ Ավելին` հոկտեմբերի 20–ից սկսած` գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում` 4–ից 5 աստիճանով։ Առանց տեղումների եղանակը հանրապետությունում կպահպանվի մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ»,– նշել է Սուրենյանը։
Գագիկ Սուրենյանի խոսքով` հոկտեմբերի 21–ին և 22–ին հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև կլինի։