Պուտինը Թրամփի հետ զրույցից հետո շտապ ԱԽ նիստ է հրավիրել
Հոկտեմբերի 18, 2025

Պուտինը Թրամփի հետ զրույցից հետո շտապ ԱԽ նիստ է հրավիրել

By Հոկտեմբերի 17, 2025 8

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների մասնակցությամբ նիստ։ 

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Երեկ երեկոյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլ է հրավիրել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին և մանրամասն ներկայացրել նրանց իր ամերիկացի գործընկերոջ հետ մտքերի փոխանակման բովանդակությունը», - ասել է Ուշակովը։ 

Նրա մեկնաբանությունը հրապարակվել է Կրեմլի մամուլի ծառայության կողմից։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին նախագահներ Պուտինը և Թրամփը երկու ամսվա ընթացքում առաջին հեռախոսազրույցն են ունեցել։ Բանակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ 

Ամերիկացի առաջնորդը զրույցը բնութագրել է որպես շատ արդյունավետ։ Կողմերը համաձայնել են անձնական հանդիպում անցկացնել Բուդապեշտում։ Թրամփը նաև հույս է հայտնել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների վերաբերյալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս