Թբիլիսիի օդանավակայանում հայտնաբերվել է չհայտարարագրված ավելի քան 1 կիլոգրամ ոսկե ձուլակտոր
Հոկտեմբերի 17, 2025

Թբիլիսիի օդանավակայանում հայտնաբերվել է չհայտարարագրված ավելի քան 1 կիլոգրամ ոսկե ձուլակտոր

By Հոկտեմբերի 17, 2025 5

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ Թբիլիսիի օդանավակայանում երկու ուղևորի ձեռքի ուղեբեռում հայտնաբերվել է ավելի քան 1 կգ ոսկե ձուլակտոր և մետաղադրամ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 431 հազար 65 լարի։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, Ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչության ավիացիոն անվտանգության բաժնի աշխատակիցների հետ համատեղ անցկացված գործողության արդյունքում, «Թբիլիսիի օդանավակայան» մաքսային անցակետում կանխել են առանձնապես մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկե իրերի 2 դեպք։

Օտարերկրյա քաղաքացիների ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում մաքսային ծառայողները նրանց ձեռքի ուղեբեռի ստուգման արդյունքում ճանապարհորդական պայուսակներում հայտնաբերել են ավելի քան 1 կիլոգրամ ոսկե ձուլակտոր և տարբեր չափերի մետաղադրամ։

Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 431 հազար 65 լարի։ 

Գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար», — ասված է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԿՀՎ-ն հեղաշրջում է նախապատրաստում Վենեսուելայում. Մադուրո

Եգիպտոսը Կարմիր ծովի նավագնացության դժվարությունների պատճառով տարեկան 9 միլիարդ դոլար է կորցնում․ ԱԳ նախարար

Եգիպտոսը Կարմիր ծովի նավագնացության դժվարությունների պատճառով տարեկան 9 միլիարդ դոլար է կորցնում․ ԱԳ նախարար

Meta-ն դեկտեմբերի 15-ից կփակի Messenger-ի առանձին աշխատասեղանային հավելվածները Windows-ի և Mac-ի համար

Պուտինի թռիչքը դեպի Բուդապեշտ՝ բարդ առաջադրանք հատուկ ծառայությունների համար

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ևս 10 աշխատակիցներ, այդ թվում՝ երեք դեկան․ մանրամասներ

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 104-րդն է

Միգրացիոն քաղաքականության խստացումը կարող է ԱՄՆ-ին սպառնալ 15 մլն աշխատատեղերի կորստով. Axios

Հարգելի իրավաբաններ, հոգևորականի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունը չի՞ ընկնում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի տակ. Իոաննիսյան

«Պուտինն ու Թրամփը հնարավոր է քննարկեն աշխարհի էներգետիկ նոր քարտեզը»․ Վուչիչ

Ձերբակալվել են Մանկավարժականի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ

Վեհափառի դեմ ԶԼՄ-ներում տարածված ձայնագրությունը քննության առարկա է դարձել

Mercedes-Benz-ը ներկայացնում է Vision Iconic կոնցեպտը. էլեկտրական կուպե, որը ոգեշնչված է 1930-ականների խորհրդանիշներից

Ուզբեկստանի նախագահի դուստրը հեղինակավոր մրցանակ է ստացել Օքսֆորդում

ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել Պեսչանոյե, Տիխոյե և Պրիվոլյե բնակավայրերը