Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանի թալանի դեպքից հետո։ Այս մասին գրում է Le Parisien-ը։ «Գողացված զարդերից մեկը հայտնաբերվել է թանգարանի մոտ։ Նախնական տվյալներով՝ այն կայսրուհու թագն է, որը կոտրված վիճակում է»,- նշված է հոդվածում։
Նշենք՝ թանգարանը թալանվել է հոկտեմբերի 19-ի առավոտյան։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի մշակութային հարցերի նախարար Ռաշիդա Դատին, ով այցելել է թանգարան։ Նա նշել է, որ դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ, և թալանի ընթացքում տուժածներ չեն եղել։
Le Parisien-ի տվյալներով՝ հանցագործները գողացել են նաև 9 ոսկյա և ջարդված զարդեր Ֆրանսիայի կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից։