Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, կոնտրադմիրալ Շահրամ Իրանին զգուշացրել է, որ թշնամական տերությունները ռազմավարություններ են իրականացնում, որոնք ուղղված են միջազգային ծովային միջանցքների սահմանափակմանը և Իրանի համար դրանց հասանելիության խոչընդոտմանը, հայտնում է Tasnim-ը։
Իրանի ծովային զարգացման նախագծի վերաբերյալ կոնֆերանսում կոնտր-ադմիրալ Շահրամ Իրանին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել աշխարհի ծովերի հետ երկրի ունեցած կապերին։
«Թշնամու գլխավոր ռազմավարությունն այսօր կայանում է նրանում, որպեսզի սահմանափակի միջանցքները և մենաշնորհի դրանց օգտագործումը՝ բացառելով Իրանը», - ասել է նա։
Հրամանատարը նշել է, որ թեև ազգային պլանավորման փաստաթղթերում մշտապես շեշտվում է Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը, Արևելք-Արևմուտք ծովային երթուղիներին բավարար ուշադրություն չի դարձվում։ Ռազմածովային ուժերի հրամանատարը նաև կոչ է արել ծովային տրանսպորտի զարգացման վերաբերյալ ազգային փաստաթղթում ավելի մեծ ուշադրություն դարձնել ծովային լոգիստիկ կենտրոնների զարգացմանը: