«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հոգեւորականների նկատմամբ նոր թափ ստացած բռնաճնշումներն ակնհայտ են դարձնում այն, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանն արդեն հասնելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահընկեցությանը։ Նշենք նաեւ այն, որ կա արդեն հարուցված վարույթ, եւ նրա մասով վարույթային գործողություններն անխուսափեի են։
Ո՞վ է լինելու Վեհարանում Վեհափառի տեղապահը, երբ նրան կալանավորեն, ի՞նչ է ենթադրում գործող կարգը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի պատասխանը փորձեց ստանալ Տեր Եսայի քահանա Արթենյանից։
«Հիմա ոչ մի մեկնաբանություն տալ չեմ կարող։ Ոչինչ չեմ կարող այս պահին ասել։ Հիմա՝ առանց մեկնաբանության։ Անկեղծ, ես տեղյակ չեմ՝ ինչպես է լինելու։ Դա, երեւի թե, կորոշվի»,- ասաց Տեր Հայրը։
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ով կարող է մեզ ընթացակարգը ներկայացնել. Տեր Հայրը պատասխանեց, որ այս պահին այդ հարցերին ոչ ոք չի անդրադառնալու։ «Ավելին ասել չեմ կարող»,- եզրափակեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հավելենք, որ ակնհայտ է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ին կձերբակալի Փաշինյանի կառավարությունը՝ ստիպելով նրան հրաժարվել գահից»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում