Ամեն ինչ պատրաստ է, որ մենք սկսենք ծրագրի իրականացումը. ԿԳՄՍ նախարարը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին
Հոկտեմբերի 21, 2025

Ամեն ինչ պատրաստ է, որ մենք սկսենք ծրագրի իրականացումը. ԿԳՄՍ նախարարը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Մենք նախագծի շուրջ աշխատում ենք շուրջ երկու տարի և բավականին մեծ ճանապարհ ենք անցել, մասնավորապես գլխավոր հատակագծի հետ կապված աշխատանքները վերջնականացվում են: Մենք ունենք նաև առանձին արդյունքներ շարժունության, տրանսպորտային նախագծի մասով, քաղաքաշինական համապատասխան վերլուծություններն են արված, ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք իրականացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին:

«Մեր գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը, այնպես որ, այո՛, առաջին փուլում նախատեսվածը մինչև 2030 թվականը իրականացնելը, ես իրատեսական եմ համարում: Ուզում եմ հիշեցնել՝  առաջին փուլի համար նախատեսված է, որ տեխնոլոգիական ԲՈՒՀ-ը կլինի ակադեմիական քաղաքում, մենք կունենանք շուրջ 3,600 ուսանողների և ակադեմիական աշխատակազմի համար նախատեսված կացարաններ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի քաղաքը սկսի գործել և մնացածն արդեն հետագա փուլերի ժամանակ կամբողջացվի»,-նշել է նա:

Հարցին՝ որքա՞ն է կազմում այդ մեգանախագծի համար նախատեսվող գումարը՝ նախնական հաշվարկով, նախարարը ձեռնպահ է մնացել նշել: 

«Այս փուլում մենք գտնվում ենք ֆինանսական և ներդրումային պլանի մշակման ընթացքում, աշխատում ենք հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության հետ և առաջիկա մեկ-երկու ամսվա մեջ կունենանք ամբողջական թե՛ ֆինանսական հաշվարկը, թե՛ ներդրումային պլանը: Սա նշանակում է, որ մենք պլանավորում ենք այս մեծածավալ ծրագիրը ոչ միայն պետական բյուջեի միջոցներով իրականացնել, այլ ունենալ նաև ներդրումային համապատասխան միջավայր և տարբեր բաղադրիչներով ներգրավենք գործընկերների»,-ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նա հավելել է, որ ծրագրին արդեն իսկ շատ մեծ հետաքրքրություն կա և առաջիկայում կունենան առանձին ներդրումային աշխատաժողովներ, որտեղ կներգրավվեն մասնավոր ոլորտի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների՝ ծրագրի հետագա ֆինանսավորումը ապահովելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն համաձայնել է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի ներմուծումը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը

Թուրքիան 2․2 կմ հեռահարության դիպուկահար հրացան է ստեղծել

Քննարկվել են Պուտինի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հստակ քայլերը

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Թրամփի անվան ամենամյա խաղաղության մրցանակ սահմանելու մասին օրինագիծ

Զելենսկին հույսը դրել է Ադրբեջանի վրա

200 մարդ մնացել է գետնի տակ․ Ռուսաստանը հուժկու հարձակում է իրականացրել

Բաքուն շարունակվում է զինվել. Պակիստանից JF-17 Thunder Block-III կործանիչներ են ժամանել

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական տարածքներ ու խուզարկություններ իրականացրել

«Գազայում խաղաղության ճանապարհը լի կլինի վերելքներով ու վայրէջքներով»․ Վենս

ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի առնվազն երեք տարվա ինքնապաշտպանության միջոցներ. Ֆրանսիայի արտգործնախարար

Կասեցվել է «Իգիթ» ԱՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Կանադայի վարչապետը հայտարարել է, որ կձերբակալի Նեթանյահուին

Ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձինք․ ՆԳՆ

Ամեն ինչ պատրաստ է, որ մենք սկսենք ծրագրի իրականացումը. ԿԳՄՍ նախարարը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ