Անհետ կորած համարվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակը հայտնաբերվել է Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, ոստիկանությունից հայտնել էին, որ Այշատը որոնվում էր որպես կորած։ Հոկտեմբերի 19-ին մի քաղաքացի զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։
«Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է»,- ասված է հաղորդագրությունում։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։