Գյումրիում 8 անձ է ձերբակալվել կաշառքի գործով․ Հակակոռուպցիոն կոմիտե
Հոկտեմբերի 21, 2025

Գյումրիում 8 անձ է ձերբակալվել կաշառքի գործով․ Հակակոռուպցիոն կոմիտե

Գյումրիում 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Նշվում է, որ կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ։ 

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 8 անձանց, ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու և ձերբակալելու որոշումներ»,- հայտնում են կոմիտեից։ 

Կոմիտեի հրապարակված տեսանյութում ներառված են նաև գաղտնալսված ձայնագրություններ, որոնցում ենթադրաբար զրուցում են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն ու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գյումրու համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացին Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ կոռուպցիոն գործարքի մեջ։ Դրա դիմաց խոստացել են կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին` կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր այն մասին, որ շինությունն իբրև թե քանդվել է, նորը կառուցվել, այդպիսով օրինականացվել է այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափի՝ 4 մլն դրամի չափով կաշառք։

Ըստ կոմիտեի՝ գլխավոր ճարտարապետը, համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ՝ քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև կաշառքի գումարը փուլային փոխանցելու և ստանալու վերաբերյալ, այսինքն՝ «գործարք-գումար» սկզբունքով։

«Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակուղղված թիրախավորել են Գյումրու համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով»,- հայտնում են կոմիտեից։

Նշվում է, որ համայնքի ղեկավարը նախաձեռնել է նաև պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց՝ համայնքի հաշվեկշռում գտնվող, փաստացի իր կողմից օգտագործվող հողամասը, արհեստական հիմքերի ստեղծմամբ, իր ներգրաված անձի անվամբ սեփականաշնորհելու և մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով։

Կոմիտեն նշում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ գլխավոր ճարտարապետի կողմից ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ են կատարվել՝ դրանց դիմաց քաղաքացիներից տարբեր չափերի կաշառքներ ստանալով։

Օպերատիվ-հետախուզական և ապացուցողական գործողությունները շարունակվում են՝ ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաև հանցավոր ցանցում ներգրավված անձանց ամբողջ շրջանակը։

Նախնական տվյալով՝ կոմիտեի հաղորդագրության մեջ նշված քաղաքացին «Ֆաբրիկա» խանութների ցանցի սեփականատեր, գործարար Սևակ Գոմցյանն է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն համաձայնել է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի ներմուծումը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը

Թուրքիան 2․2 կմ հեռահարության դիպուկահար հրացան է ստեղծել

Քննարկվել են Պուտինի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հստակ քայլերը

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Թրամփի անվան ամենամյա խաղաղության մրցանակ սահմանելու մասին օրինագիծ

Զելենսկին հույսը դրել է Ադրբեջանի վրա

200 մարդ մնացել է գետնի տակ․ Ռուսաստանը հուժկու հարձակում է իրականացրել

Բաքուն շարունակվում է զինվել. Պակիստանից JF-17 Thunder Block-III կործանիչներ են ժամանել

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական տարածքներ ու խուզարկություններ իրականացրել

«Գազայում խաղաղության ճանապարհը լի կլինի վերելքներով ու վայրէջքներով»․ Վենս

ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի առնվազն երեք տարվա ինքնապաշտպանության միջոցներ. Ֆրանսիայի արտգործնախարար

Կասեցվել է «Իգիթ» ԱՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Կանադայի վարչապետը հայտարարել է, որ կձերբակալի Նեթանյահուին

Ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձինք․ ՆԳՆ

Ամեն ինչ պատրաստ է, որ մենք սկսենք ծրագրի իրականացումը. ԿԳՄՍ նախարարը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ