ՆԳՆ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,–ասված է տարածված հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել հայտնել էինք , որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկ ջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Քաղաքապետարանի դիմաց մարդիկ են հավաքվել, մեծ թվով ոստիկանական ուժեր են այստեղ բերվել։ Ինչ–որ պահի նաև քաշքշոց է սկսվել։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարաին 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կշառք ստանալուև տալու մեղադրանքներով։