Ուիթքոֆը և Քուշները մանրամասներ են ներկայացրել Գազայում հրադադարի հաստատման գործարքի բանակցություններից
Հոկտեմբերի 21, 2025

Ուիթքոֆը և Քուշները մանրամասներ են ներկայացրել Գազայում հրադադարի հաստատման գործարքի բանակցություններից

By Հոկտեմբերի 20, 2025 2

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարի իշխանություններից Դոհայում իրականացրած հարվածի համար, և այդ քայլը որոշիչ գործոն է դարձել Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ համաձայնության հասնելու հարցում։ Այս մասին ամերիկյան CBS-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը, ով միջնորդական խմբում ներառված Ջարեդ Քուշների հետ մանրամասներ է ներկայացրել Գազայում հրադադարի հաստատման շուրջ կատարված աշխատանքների վերաբերյալ։ 

«Այդ ներողությունը որոշիչ դեր ունեցավ, այն դարձավ այն հիմքը, որի շնորհիվ կարողացանք առաջ շարժվել։ Դա իսկապես կարևոր էր»,- հայտնել է Ուիթքոֆը։ Նա տեղեկացրել է, որ հենց Կատարն է ուղիղ շփում ունեցել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, ինչից հետո տեղեկատվությունը փոխանցել է ԱՄՆ-ին, Թուրքիային և Եգիպտոսին։ Ուիթքոֆը և Քուշները, ով Թրամփի աղջկա ամուսինն է, հոկտեմբերի 8-ին ժամանել էին Եգիպտոս՝ ուղիղ բանակցություններ վարելու ՀԱՄԱՍ-ի հետ։

Խմբավորման գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայայի որդին այն 6 անձանցից մեկն էր, ովքեր զոհվել էին Կատարի վրա Իսրայելի օդային հարձակման հետևանքով։ 

«Մենք մեր ցավակցությունները հայտնեցինք նրան որդու կորստի առնչությամբ։ Ես նրան ասացի, որ ես ևս կորցրել եմ որդուս, ու մենք երկուսս էլ ծնողներ ենք, ովքեր թաղել են իրենց երեխաներին»,- պատմել է Ուիթքոֆը, ում որդին 22 տարեկանում մահացել է թմրանյութի գերդոզավորման հետևանքով։ Ուիթքոֆը և Քուշները հավաստիացրել են, որ ԱՄՆ-ն հետևողական է լինելու գործարքի կյանքի կոչման գործում, և որ հակամարտության երկու կողմերն արդար վերաբերմունք կստանան։ 

Ուիթքոֆը պատմել է, որ երբ վերջնական համաձայնություն է հաստատվել գործարքի կայացման վերաբերյալ, հանդիպմանը մասնակցող իսրայելցիներն ու կատարցիները գրկախառնվել են։

2025 թվականի սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված էր հասցրել Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ Պաղեստինյան շարժումը հայտնել էր վեց մարդու մահվան մասին։Ավելի ուշ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիից՝ երկրի ինքնիշխանությունը խախտելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն համաձայնել է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի ներմուծումը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը

Թուրքիան 2․2 կմ հեռահարության դիպուկահար հրացան է ստեղծել

Քննարկվել են Պուտինի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հստակ քայլերը

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Թրամփի անվան ամենամյա խաղաղության մրցանակ սահմանելու մասին օրինագիծ

Զելենսկին հույսը դրել է Ադրբեջանի վրա

200 մարդ մնացել է գետնի տակ․ Ռուսաստանը հուժկու հարձակում է իրականացրել

Բաքուն շարունակվում է զինվել. Պակիստանից JF-17 Thunder Block-III կործանիչներ են ժամանել

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական տարածքներ ու խուզարկություններ իրականացրել

«Գազայում խաղաղության ճանապարհը լի կլինի վերելքներով ու վայրէջքներով»․ Վենս

ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի առնվազն երեք տարվա ինքնապաշտպանության միջոցներ. Ֆրանսիայի արտգործնախարար

Կասեցվել է «Իգիթ» ԱՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Կանադայի վարչապետը հայտարարել է, որ կձերբակալի Նեթանյահուին

Ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձինք․ ՆԳՆ

Ամեն ինչ պատրաստ է, որ մենք սկսենք ծրագրի իրականացումը. ԿԳՄՍ նախարարը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ