Ռուսական զորքերը Կուրսկի հատվածում անօդաչու թռչող սարքերի պակաս ունեն և անձնակազմ են կորցնում ռազմաճակատի Լիման հատվածում: Այդ ընթացքում, Կուրսկի շրջանում հյուսիսկորեացի զինվորները սովորում են կռվել ժամանակակից պայմաններում, հաղորդում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW):
Հոկտեմբերի 19-ին ռուսական զորքերը շարունակել են հարձակողական գործողությունները Սումիի մարզի հյուսիսում, բայց առաջընթաց չեն արձանագրել։
Մարտերը շարունակվել են Կուրսկի և Սումիի մարզերում, մասնավորապես՝ Սումի քաղաքից հյուսիս՝ Անդրեևկայի, Ալեքսեևկայի և Կոնդրատովկայի մոտ։
Ռուսական Հյուսիսային զորախմբի հետ կապված ռուսական միլբլոգերներից մեկը հոկտեմբերի 19-ին հայտարարել է, որ Կուրսկի մարզում գործող ռուսական 1-ին մոտոհրաձգային գնդի բժշկական անձնակազմը վատ է պատրաստված, ի վիճակի չէ որակյալ բժշկական օգնություն ցուցաբերել և ունի ցածր մարտական արդյունավետություն։
Նա նաև պնդել է, որ Հյուսիսային Կորեայի զորքերը Կուրսկի մարզում՝ ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում ակտիվորեն փորձարկում են Հյուսիսային Կորեայի զենքերը, այդ թվում՝ հրթիռային համազարկային կրակի համակարգերը։ Դա արվում է ժամանակակից պատերազմի մասին օգտակար գիտելիքներ ձեռք բերելու համար։
Ռուսական զորքերը նաև շարունակել են հարձակողական գործողությունները Խարկովի մարզի հյուսիսում, սակայն հաստատված առաջընթաց չեն գրանցել։
Ռուսական զորքերը հարձակվել են Խարկովից հյուսիս-արևելք՝ Վոլչանսկի, Վոլչանսկի խուտորների և Տիխոյի մոտ։ Հյուսիսային զորախմբի հետ կապված ռուսական ռազմական բլոգերներից մեկը պնդել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակագրոհ են ունեցել Տիխոյի մոտ։