Սիլվեստր Ստալոնեի կինը համարձակվել է խոսել «հայտնիների տրանսգենդեր երեխաների» մասին
Հոկտեմբերի 21, 2025

Սիլվեստր Ստալոնեի կինը համարձակվել է խոսել «հայտնիների տրանսգենդեր երեխաների» մասին

By Հոկտեմբերի 20, 2025 1

Սիլվեստր Ստալոնեի կինը՝ նախկին մոդել Ջենիֆեր Ֆլավինը, իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչու են հայտնիների երեխաները մյուսներից ավելի են հաճախ են հայտարարում իրենց իրենց տրանսգենդեր լինելու մասին։

«Կարծում եմ՝ Հոլիվուդում ամեն բան կառուցված է  ինքնադրսևորման վրա», - ասել է 57-ամյա Ֆլավինը The Katie Miller Podcast-ում։ «Եթե այսօր ուզում ես կատու լինել, եղիր։ Ամեն ինչ չափազանց «հանգիստ է»։

Ըստ Ֆլավինի, հայտնիների երեխաները հաճախ մեծանում են առանց հստակ սահմանների և կանոնների, ինչը խոչընդոտում է նրանց ներքին կառուցվածքի զարգացմանը։ «Մենք պետք է հիշենք, որ երեխաները աքսեսուարներ չեն։ Նրանք կառուցվածքի կարիք ունեն, հակառակ դեպքում նրանց ուղեղը դժվարանում է կազմակերպել իրենց շրջապատող աշխարհը», - ընդգծել է նա։ 

Ֆլավինը նաև կարծում է, որ հայտնիների չափազանց հարստությունը սրում է խնդիրը։ «Երբ երեխան չափազանց շատ բան ունի՝ խաղալիքներ, ուշադրություն, ազատություն, նա կորցնում է իր կողմնորոշումը։ Դա շփոթեցնող է», - ավելացրել է նա։ 

Բոլորը չէ, որ համաձայն էին «Ռոքիի» կնոջ հետ. համացանցում մարդիկ արդեն քննարկում են, թե արդյոք նրա խոսքերը քննադատական են հնչում տրանսգենդեր երեխաներին աջակցող ծնողների նկատմամբ։

Սակայն Ֆլավինը հիշել է, որ դերասանի հետ մեծացրել է երեք դուստրերի՝ Սոֆիային (29), Սիստինին (27) և Սքարլեթին (23)։

«Իմ աղջիկները իսկական տղաներ էին. նրանք տաբատ էին հագնում, սպորտով էին զբաղվում և ընկերանում էին տղաների հետ։ Բայց ես երբեք չեմ ասել. «Դու հիմա տղա ես»։ Ես պարզապես ասել եմ. «Դու զիլ ես, որովհետև սիրում ես սպորտը»։

Հիշեցնենք, որ Ջենիֆերն ու Սիլվեստրը միասին են 1997 թվականից։ 2022 թվականին կինը ամուսնալուծության դիմում է ներկայացրել, բայց մեկ ամիս անց զույգը հաշտվել է։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025 11:04

Լրահոս