Սպիտակ տան մի մասը քանդում են պարահանդեսային դահլիճ կառուցելու համար
Հոկտեմբերի 21, 2025

Սպիտակ տան մի մասը քանդում են պարահանդեսային դահլիճ կառուցելու համար

By Հոկտեմբերի 21, 2025 5

Սպիտակ տան արևելյան թևում սկսվել է պարահանդեսային դահլիճի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում, փոխանցում է rbc.ru-ն։


Նա նշել է, որ արևելյան թևը ամբողջությամբ կարդիականացվի՝ շինարարությանը հարմարվելու համար։«Արևելյան թևը, որն ամբողջությամբ առանձնացված է հենց Սպիտակ տնից, ամբողջությամբ արդիականացվելու է այս գործընթացի շրջանակներում և շինարարության ավարտից հետո էլ ավելի գեղեցիկ կլինի, քան երբևէ »,-գրել է ԱՄՆ նախագահը։ 

ABC News-ը հայտնել է, որ աշխատողները արդեն սկսել են շենքի ճակատային մասի ապամոնտաժումը և հրապարակել են քանդման գործընթացի տեսագրությունները։

Պարահանդեսային դահլիճ կառուցելու պլանների մասին Թրամփը հայտնել էր դեռ փետրվարին։

Rate this item
(0 votes)

Լրահոս