Հայտնի է՝ ինչ ճանապարհով է Ադրբեջանով Հայաստան հասնելու ղազախական ցորենը
Հոկտեմբերի 21, 2025

Հայտնի է՝ ինչ ճանապարհով է Ադրբեջանով Հայաստան հասնելու ղազախական ցորենը

By Հոկտեմբերի 21, 2025 2
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, թե ինչ ճանապարհով է Ադրբեջանի տարածքով Հայաստան հասնելու ղազախական ցորենը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:

«Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ խաղաղությունը հաստատված է։

Ավելի վաղ վարչապետի մամուլի Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Նա շեշտել էր, որ այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանը մեկնել է Վրաստան․ այսօր նախատեսված է նրա առանձնազրույցը Կոբախիձեի հետ

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Աննա Վարդապետյանը մասնակցել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհրդի 35-րդ նիստին

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ

Եվրոպացի ղեկավարները կողմ են Զելենսկու՝ Դոնբասը առանց մարտերի չհանձնելու որոշմանը