Մոսկվայում սպանվել է հայտնի ռեժիսոր և օպերատոր Սերգեյ Պոլիտիկը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրան դանակահարել են փողոցում։
Պարզվել է, որ շաբաթ օրը՝ երեկոյան 56-ամյա Պոլիտիկը դուրս է եկել ծխելու Իվանովսկոյե շրջանի Ստալևարով փողոցի բնակելի շենքի մոտ։ Այնտեղ նա վիճել է անցորդի հետ, որը դանակով հարձակվել է օպերատորի վրա և դանակահարել նրան։ Պոլիտիկը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Հաղորդվում է, որ մարդասպանը ՀՀ 33-ամյա քաղաքացի Արմեն Ս.-ն։
Հարուցվել է քրեական գործ։
Ներկայումս հետաքննություն է ընթանում նրան հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ։