ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել
Հոկտեմբերի 21, 2025

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ ժամանել է Իսրայել՝ Գազայի հատվածում հրադադարի առաջխաղացման և ամրապնդման ջանքերի շրջանակներում։ Այս մասին հայտնում է  The Times of Israel-ը։

Վենսն աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տան ներկայացուցիչների՝ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ։

Ըստ աղբյուրների՝ նա պետք է մեկնի Իսրայելի հարավ՝ ամերիկյան և միջազգային աշխատանքային խմբի շտաբ, որը դեռ նոր է հիմնադրվում և հետագայում պետք է վերահսկի Գազայում հրադադարի իրականացումը։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ Վենսը մամուլի ասուլիս կանցկացնի տեղական ժամանակով 18:00-ին Երուսաղեմի «Քինգ Դեյվիդ» հյուրանոցում։

Հոկտեմբերի 22-ին նա Երուսաղեմում կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Վենսի ժամանմանը նախորդել էր Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ժամանումն Իսրայել՝ հրադադարի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։

The New York Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Վաշինգտոնի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Նեթանյահուն կարող է դադարեցնել Գազայում հրադադարը և վերադառնալ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմին։ Հաղորդագրության մեջ նշվել է, որ Վենսը, Ուիթքոֆը և Քուշները պլանավորում են ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ չխաթարել համաձայնագիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ի դաշնակիցները պատրաստ են զորք մտցնել Գազա, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը. Թրամփ

Փաշինյանը մեկնել է Վրաստան․ այսօր նախատեսված է նրա առանձնազրույցը Կոբախիձեի հետ

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Աննա Վարդապետյանը մասնակցել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհրդի 35-րդ նիստին

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ