«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով
Հոկտեմբերի 21, 2025

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

By Հոկտեմբերի 21, 2025 2

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հերքել է արևմտյան մի շարք լրատվամիջոցների տեղեկությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների՝ Բուդապեշտում նախատեսված բանակցությունները հետաձգվել են։

 

«Հնարավոր չէ հետաձգել մի բան, որի ժամկետները դեռ հստակեցված չեն», – հայտարարել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ նախագահներ Թրամփն ու Պուտինը հանդիպման վերաբերյալ «ընդհանուր համաձայնության են եկել, սակայն այդ ամենը շատ լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջում»։

Rate this item
(0 votes)

Լրահոս