Ամերիկագետ Մալեկ Դուդակովը մեկնաբանել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ն «ավրալային ռեժիմով» պատրաստվում է պատերազմին Ռուսաստանի դեմ։ Քաղաքագետի խոսքով՝ մի շարք եվրոպական առաջնորդներ ռազմատենչ հռետորաբանությամբ փորձում են բարձրացնել իրենց խիստ ցածր վարկանիշները, հայտնում է Lenta.ru-ն։
Դուդակովը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի վարկանիշները չեն գերազանցում 15 տոկոսը, իսկ Գերմանիայի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը համարվում է երկրի պատմության ամենաանհանրաճանաչ կանցլերը։ «Նրանք խոսում են արևելքից եկող սպառնալիքի մասին՝ հասարակությանը միավորելու համար», — ընդգծել է նա։
Փորձագետը հավելել է, որ այս քաղաքական մարտավարությունը երկար կյանք չի ունենա։ Նրա կանխատեսմամբ՝ հաջորդ ընտրական փուլում Եվրոպայում իշխանության կգա նոր սերնդի առաջնորդների խումբ, որոնք կհրաժարվեն Ռուսաստանի դեմ ուղղված ապարդյուն հակամարտությունից։