Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ
Հոկտեմբերի 21, 2025

Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ

Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերում երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Նշենք, որ ժամեր առաջ բեռնատարների վարորդներն իրենց մեքենաներով փակել էին միջպետական ճանապարհը Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի մոտ։ Նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։

Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում շաթդաունը շարունակվում է. միջուկային անվտանգության ծառայության 1400 աշխատակիցների արձակուրդ են ուղարկել

Նեթանյահուն դեմ Է Գազայի խաղաղ ծրագրի իրականացման հարցում Թուրքիայի մասնակցությանը․ Hürriyet

Բեռնատարների համար հայ-վրացական սահմանի բոլոր անցակետերում ճանապարհը երկկողմանի փակ է. բողոքի ակցիան շարունակվում է

Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է հետաձգվել. CNN

Ռուսաստանը ռմբակոծել է Խարկովի բնակելի շենքերը․ տուժել է 9 մարդ

Մեծ Բրիտանիան պատրաստ է 135 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայում զորքերի տեղակայման համար

Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ նախագծին ՔՊ-ն դեմ քվեարկեց և այն օրակարգ չընդգրկվեց

«Հայաստան» խմբակցությունը աջակցում է իմպիչմենտի գործընթացին, տուն պիտի ուղարկենք կառավարությանը

Նշվել են սուրճի հետ անհամատեղելի դեղամիջոցները

Ազատության պողոտայում բախվել են «Mercedes», «Toyota», «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը մխրճվել է երկաթե ճաղավանդակների մեջ․ կա վիրավոր

Տարադրամի փոխարժեքներն այսօր

«Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմփիչմենթի գործընթացին». Հայկ Մամիջանյան

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

Ստորգետնյա գազատար է վնասվել, դադարեցվել է Երևանի որոշ փողոցների և թաղամասերի գազամատակարարումը

Հնդկաստանը նախատեսում է նավթի արդյունահանում սկսել Արևմտյան Վրաստանում