ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է նպաստեն Գազայի հետպատերազմյան վերականգնմանը։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ջեյ Դի Վենսը հայտարարել է Իսրայել կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսին։
Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր երկիր պետք է դերակատարում ունենա Գազայի վերականգնման գործընթացում։
Ըստ Վենսի՝ աջակցությունը կարող է լինել ինչպես ֆինանսապես, այնպես էլ դիվանագիտական՝ խաղաղության գործընթացի իրականացումն ու կենսունակությունն ապահովելու համար։