Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ զրույցում ողջունել է Թուրքիա-Իրաք խողովակաշարով նավթի արտահանման վերսկսումը
Հոկտեմբերի 22, 2025

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ զրույցում ողջունել է Թուրքիա-Իրաք խողովակաշարով նավթի արտահանման վերսկսումը

By Հոկտեմբերի 22, 2025 8

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա աս-Սուդանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է առևտրային հարաբերությունները, Թուրքիա-Իրաք խողովակաշարով նավթի արտահանման վերսկսումը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են Իրաքում ամերիկյան առևտրային գործարքների ձևակերպումն ավարտելուն ուղղված ջանքերը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուբիոն նաև շնորհավորել է իրաքցի վարչապետին Իրաքի և Թուրքիայի միջև խողովակաշարով նավթի արտահանումը վերսկսելու կապակցությամբ։ 

Պետքարտուղարը հավելել է, որ «դա օգուտ կբերի Իրաքին, Թուրքիային և ամերիկյան բիզնեսին»։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է իրաքցի գործընկերների հետ աշխատանքին՝ Իրաքի ինքնիշխանությունը պահպանելու, տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական կապերն ուժեղացնելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուվրը բացվել է այցելուների համար կողոպուտից երեք օր անց

Սիլիկյան 5-րդ փողոցը կանվանվի Ալեքսանդր Աճեմյանի անվամբ

Ալմա Աթայի հռչակագիրը կապ չունի ԼՂ խնդրի հետ, իրեն մնա՝ Մոնտեվիդեոյի ռեստորանի հանդիպմանը հղում կանի

Նոր Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժ կլինի․ Սերժ Սարգսյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում պատասխանել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին

Հոգևորականը Բենթլի ունենա, 3 կնիկ ունենա, 4 սիրուհի ունենա, ամեն երկրում երեխա ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք․ Նիկոլ Փաշինյան

Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցող մարդը. Սերժ Սարգսյան

«Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է»․ Փաշինյան

Պուտինը ԱՊՀ երկրների հետ սահմանագծման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Հունգարիայում գործող ծառայությունը Արցախից տեղահանվածների մասսայական արտագաղթ է կազմակերպում. ԱԳՆ-ն տեղյա՞կ չէ ծրագրից

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են

Գազայի հրադադարը կարող է հանգեցնել Իսրայելի ավելի շատ դաշինքների Մերձավոր Արևելքում. Վենս

Առաջին ալիքի «Նորաձևության դատավճիռ» հաղորդման նախկին հաղորդավարին ձերբակալել են ԱՄՆ սահմանին

Ֆրանսիայում ևս մեկ թանգարան են կողոպտել

Սարկոզիին բանտում կպաշտպանեն անվտանգության երկու աշխատակիցներ՝ նրա դեմ սպառնալիքների պատճառով