Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 22-ի ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան։