«Ռուսաստանը կպատասխանի ԵՄ նոր պատժամիջոցներին»․ Զախարովա
Հոկտեմբերի 23, 2025

«Ռուսաստանը կպատասխանի ԵՄ նոր պատժամիջոցներին»․ Զախարովա

By Հոկտեմբերի 23, 2025 3

Ռուսաստանը կպատասխանի Եվրոպական միության նոր պատժամիջոցներին, երբ դրանք հրապարակվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան կգործի՝ ելնելով իր «հիմնական շահերից»։

«Ռուսաստանը իրավունք է վերապահում արձագանքել Եվրոմիության ցանկացած թշնամական գործողության, նույնիսկ եթե դրանք ներառում են մեզ վնասելու ակնհայտորեն անհաջող փորձեր»,- նշել է դիվանագետը։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։

Rate this item
(0 votes)

Լրահոս