Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում այսօր՝ հոկտեմբերրի 26—ին, տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։
Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վեց սարկավագներ:
Նախօրեին Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է ձեռնադրվողների ընծայման կարգը:
Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, որը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգություն։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին։