ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ առաջիկա բանակցություններում մտադիր է քննարկել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը: Նա հավելել է, որ Մոսկվայի հետ բանակցություններում ակնկալում է Պեկինի օգնությունը: Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
«Մենք քննարկելու ենք Ռուսաստանը և Ուկրաինան։ Ես կցանկանայի, որ Չինաստանը մեզ օգնի Ռուսաստանի հարցում»,-լրագրողներին ասաց Դոնալդ Թրամփը։
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնը նախկինում նոր շատ խիստ պատժամիջոցներ էր կիրառել Մոսկվայի նկատմամբ։
«Նա (Վլադիմիր Պուտինը) ասում է, որ դրանք մեծ ազդեցություն չեն ունենա։ Ես չեմ կարծում, որ նա ճիշտ է»,-հավելել է Թրամփը։
Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 30-ին: