Նոր Զելանդիայի խորհրդարանում կներկայացվի օրինագիծ, որը նախատեսում է սահմանափակել սոցցանցերը 16 տարեկանից փոքր երեխաների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ այդպիսով փորձ կարվի խոչընդոտել երիտասարդներին հասցվող հնարավոր վնասը սոցիալական ցանցերի կիրառման հետևանքով։
Մասնավորապես, օրինագծով պահանջվելու է, որ սոցիալական ցանցերի հարթակներն իրականացնեն տարիքի ստուգման գործընթաց՝ նման 2024 թվականին Ավստրալիայում ընդունված օրենքին, որն առաջինը դարձավ ամբողջ աշխարհում՝ արգելելով դեռահասների կողմից սոցցանցերի օգտագործումը։
Օրինագիծը, որը դեռ մայիսին ներկայացրել է իշխող Ազգային կուսակցության պատգամավոր Քեթրին Ուեդը, հոկտեմբերի 23-ին ընտրվել է ներկայացվելու խորհրդարանում։ Դեռևս հայտնի չէ խորհրդարանում նախագծի քննարկման ժամկետը։
Օրինագծին իրենց հավանությունն են տվել Ազգային կուսակցության մյուս անդամները, սակայն կոալիցիոն գործընկերները դեռևս չեն հայտնել իրենց կարծիքը դրա վերաբերյալ։