Հաստատվել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը
Հոկտեմբերի 26, 2025

Հաստատվել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրմանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 

Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ինչպես նաև IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. ֆրանսիական կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ։

Նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական տեսքը՝ ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, անվտանգային բաղադրիչները և տվյալների դաշտերը։ Ողջ աշխատանքը կատարվել է համապատասխան ICAO ստանդարտով։ 

«ՊիկսԱրտ» ընկերության մասնագետները, որոնք խորհրդատվություն են տրամադրում անձնագրերի ձևավորման գործընթացում, ներկայացրել են վիզաների էջերի վիզուալների տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ։

«ՀայՓասի» գործընկերները ներկայացրել են ինչպես ընթացիկ, այնպես էլ արդեն իսկ արված աշխատանքները, մասնավորապես.

քննարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գլխամասային գրասենյակի շինարարական աշխատանքների ընթացքը․ նույն շենքում տեղակայվելու է նաև մասնավոր գործընկերոջ աշխատակազմը, տվյալների կենտրոնը, իրականացվելու է անհատականացման և տպագրական աշխատանք,

անդրադարձ է կատարվել տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցին և արդիականացման ծրագրերին։ Ըստ նախատեսված ծրագրի՝ Երևանում քաղաքացիների համար մատչելի և բանուկ հատվածներում հիմնված երկու ընդարձակ գրասենյակները հագեցած կլինեն մոդեռն տեխնիկայով՝ կենսական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով և միջազգային ստանդարտի գրասենյակային այլ պայմաններով,

ևս 21-22 գրասենյակներ կբացվեն մարզերում՝ նույնանման կահավորանքով և վերազինմամբ։ Ներկայացված լուծումները կներդրվեն նաև ՄՔԾ գրասենյակներում,

ներկայացվել են փաստաթղթերի անվտանգային և տեխնոլոգիական լուծումները,

ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացման հրատապությունը։

Իրականացվող միջոցառումները միտված են կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գերմանիան ամբողջովին հրաժարվել է ատոմային էներգետիկայից և փակել է իր բոլոր կայանները

Թուրքիան և Մերձավոր Արևելքը մինչև 2030 թվականը կարող են բախվել ջրի խիստ պակասի. բնապահպան

Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին Քննչական կոմիտեն կիրակի կանչել է հարցաքննության

Սիրիայից մինչև Ուկրաինա՝ հնարավոր չէ առանց Թուրքիայի․ Էրդողան

Պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն

Ես դեռ չեմ ավարտել․ Քամալա Հարիսն ակնարկել է ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում իր հնարավոր մասնակցության մասին

Արագածոտնի թեմի 21 հոգևորական ՔԿ չի ներկայանա

68-ամյա Քեթրին Կոնոլին հաղթել է Իռլանդիայի նախագահական ընտրություններում

ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնել Դավթաշենում տեղի ունեցած սպանությունից

«Սիլիկոնային հովտի սեքս պատերազմ». Արդյո՞ք Չինաստանն ու Ռուսաստանը գեղեցկուհիներին օգտագործում են ամերիկյան տեխնոլոգիական հանճարներին լրտեսելու համար

Երևանում «Infinity»-ն բախվել է «Mazda»-ին, ապա՝ պարեկային ծառայության ավտոմեքենային. կա տուժած

Ամոթ է,հերիք է ստեր տարածեք. ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը, բայց նա այդպես էլ Աժ չներկայացավ․ Շարմազանով

Ինչպես են ծաղրել Վիկտորիա Բեքհեմին

«Արթիկ» ՔԿՀ–ում ազատազրկված անձինք ցուցաբերել են անհնազանդություն. ՔԿԾ

Քննարկվելու է մինչև 16 տարեկանների համար սոցցանցերն արգելելու մասին օրինագիծը