Այս պահին Հովհաննավանքի բակում է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչ է անում այնտեղ, ասաց որ եկել է պատարագի:
«Եկել եմ պատարագի, ժողովուրդ ջան, չեմ պատասխանում ձեր որեւէ հարցի»,-ասաց նա:
NEWS.am-ի լրագրողի հարցին թե մասնացելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարած այսպես կոչված Մայր Աթոռի «ազատագրման» գործընթացի, Ղալումյանը նշեց, որ բոլոր գործընթացներին մասնակցելու է որպես թիմի անդամ:
«Մայր Աթոռի դեմ որեւէ բան չկա»,- հավելեց նա:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը իր հետ բերել է նաեւ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին: