Ֆուտուրիստական ուրվագիծ եւ բնօրինակի ոգի․Audi A2-ն վերադառնում է որպես էլեկտրական մեքենա
Հոկտեմբերի 26, 2025

Ֆուտուրիստական ուրվագիծ եւ բնօրինակի ոգի․Audi A2-ն վերադառնում է որպես էլեկտրական մեքենա

By Հոկտեմբերի 26, 2025 2

Audi ավտոարտադրողն սկսել է նոր կոմպակտ էլեկտրական մեքենայի փորձարկումները, որը, հավանաբար, կփոխարինի A1 եւ Q2 մոդելներին 2026թ․ դրանց արտադրությունը դադարեցնելուց հետո, հաղորդել է Autocar-ը։

Մեքենան կլինի ամենափոքրը Audi շարքում եւ կմրցակցի BMW iX1-ի եւ Mercedes-Benz GLA ապագա էլեկտրական մեքենայի հետ։

Նոր էլեկտրական մեքենան կկառուցվի MEB հարթակում, որն օգտագործվում է Audi-ի այլ մոդելների համար, ինչպիսին է Q4 e-tron-ը։ Այն կներառի ժամանակակից տեխնոլոգիաներ եւ դիզայն, որը ոգեշնչված է 1999թ․ ներկայացված Audi A2-ից։

Չնայած նոր մեքենայի պաշտոնական անվանումը դեռեւս չի հայտարարվել, այն, հավանաբար, կկրի A2 անվանումը՝ ընդգծելով շարունակականությունը եւ կապը սկզբնական մոդելի հետ։

Նոր Audi էլեկտրական մեքենան, ինչպես սպասվում է, կներկայացվի 2027թ․ եւ կդառնա կարեւոր քայլ ընկերության ռազմավարության մեջ՝ իր էլեկտրական մեքենաների տեսականին ընդլայնելու եւ դիրքերը կոմպակտ մեքենաների շուկայում ամրապնդելու առումով։

Rate this item
(0 votes)

Լրահոս