Տղամարդը հողից 3 կարատանոց ադամանդ է հանել
Հոկտեմբերի 26, 2025

Տղամարդը հողից 3 կարատանոց ադամանդ է հանել

By Հոկտեմբերի 26, 2025 0

ԱՄՆ Ինդիանայի նահանգի բնակիչն անսպասելի հայտնագործություն է կատարել Crater of Diamonds այգում. նա հողից հանել է 2,71 կարատանոց սպիտակ ադամանդ, տեղեկացրել է UPI-ն։

Դյուի Ուայթի եւ նրա կնոջ ճանապարհորդությունը սկսվել է որպես սովորական ավտոճանապարհորդություն, որի ընթացքում նրանք որոշել են այցելել Crater of Diamonds State Park՝ Միացյալ Նահանգների միակ վայրը, որտեղ այցելուներին թույլատրվում է ինքնուրույն որոնել ադամանդներ եւ գտնելու դեպքում դրանք պահել իրենց։

Զույգը սկզբում երկու օր անցկացրել է ապարդյուն հողը մաղելով։ Այնուհետեւ, որոշ ժամանակ անց, նրանք վերադարձել եւ ընտրել են «Canary Hill» տարածքում գտնվող մի վայր՝ որոնումների համար։ Ուայթին տեղանքի մասին տեղեկացրել էր մեկ այլ այցելու, որն ասել էր, որ դա «գեղեցիկ, ծածուկ վայր» է։

Մի պահ Ուայթը նկատել է իր բահի մեջ ինչ-որ փայլուն բան։ «Այն նման էր մետաղական ապակու կտորի»,- նշել է նա։ Նա անմիջապես հասկացել է, որ գտել է ինչ-որ յուրահատուկ բան։ Ուայթը գտածոն տարել է այգու հանքանյութերի նույնականացման բաժին, որտեղ հաստատվել է, որ դա իսկապես ադամանդ է։

Նա ​​այն անվանել է «Hope Diamond» («Հույսի ադամանդ»)՝ դա բացատրելով նրանով , որ հույս ուներ գտնել հենց այդպիսի ադամանդ։ Ուայթը նշել է, որ հատկապես շնորհակալ է այն անձին, ով իրեն ուղղորդել է դեպի այդ վայրը։ Այգու տվյալներով՝ 2.71 կարատանոց ադամանդն այս տարի գրանցված չորրորդ ամենամեծ գտածոն է։

Rate this item
(0 votes)

Լրահոս