Ֆրանսիայում ձերբակալել են երկու տղամարդու՝ Փարիզի աշխարհահռչակ Լուվրի թանգարանից վերջերս կատարված թանկարժեք զարդերի գողության գործով։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին թալանել են Փարիզի Լուվրի թանգարանը, հանցագործները գողացել են Նապոլեոնի ժամանակաշրջանի մի քանի ոսկյա իրեր՝ վզնոց, կրծքազարդ, գլխազարդ։
«Կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25–ին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ին, երբ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում պատրաստվում էր նստել արտասահման մեկնող ինքնաթիռ։ Երկրորդ կասկածյալը ձերբակալվել է դրանից քիչ անց՝ Փարիզի տարածաշրջանում»,–գրում է լրատվամիջոցը։