Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթին
Հոկտեմբերի 27, 2025

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթին

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։

Պատվիրակության ղեկավար Թաիր Միրքիշիլին APA գործակալությանը հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանի փաստաթղթերը և հայտարարությունները, որոնք կազմում են վեհաժողովի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ 

Նրա խոսքով, նման հայտարարությունները չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, այլ ընդհակառակը՝ ձեռնտու են առճակատումը պահպանելու մեջ շահագրգիռ ուժերին։ Միլլի Մեջլիսը բազմիցս իր բողոքն է հայտնել, իսկ Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի վերջին ոչ կառուցողական հայտարարությունը վերջնականապես խաթարել է Բաքվի վստահությունը՝ «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցության նկատմամբ։

Միրքիշիլին ընդգծել է, որ մասնակցությունից հրաժարվելը կապված չէ Հայաստանում նիստի անցկացման հետ. «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն խաղաղություն է հաստատված և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ի՞նչ տեղի ունեցավ երեկ և ովքեր էին կանգնած «Արամ Ռամազան» օպերացիայի հետնաբեմում

Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցներն իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են

Խոշոր հրդեհ՝ Սևանում հայտնի ռեստորանային համալիրում. կանխվել է կրակի տարածումը դեպի այլ հատվածներ

The New York Times-ը գնահատել է «Բուրևեստնիկ» հրթիռի հնարավորությունը հաղթահարելու ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» համակարգը

Երևանում ոչնչացվել է 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս․ ՍԱՏՄ

Մեգան Ֆոքսը տպավորված էր Կարին Գասպարյանի «Արյունոտ» կորսետով

ՊՆ ՌՈ պաշտոնատար անձը մեղադրվում է զորակոչիկին տարկետում տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար 7,500 դոլար կաշառք ստանալու մեջ

Վրաստանը նույնպես հրաժարվել է մասնակցել Երևանում անցկացվելիք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթին

Հոկտեմբերի 28-ին «Զվարթնոց»–ում դիմավորում ենք վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին. «Արթուն ենք»

Պորտուգալիա - Հայաստան խաղի տոմսերը հայ երկրպագուները կգնեն ՀՖՖ-ի միջոցով

ԱՄՆ-ի ափերի մոտ «ջրի վերևում սավառնող կամ ջրի մեջ սուզվող» հազարավոր անհայտ ստորջրյա օբյեկտներ են նկատվել․ NY Post

Քենդալ Ջենները նվաճել է Vogue World 2025-ի պոդիումը՝ Նիկոլ Քիդմանի Moulin Rouge զգեստով

Պուտինը պետք է կենտրոնանա խաղաղության, այլ ոչ թե հրթիռների փորձարկման վրա. Թրամփ