Հնդկաստանն ու Չինաստանը այսօրվանից վերականգնում են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը ավելի քան 5 տարվա դադարից հետո։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
IndiGo ավիաընկերության (Ասիայի երկրորդ ամենամեծ ավիաընկերությունն է և աշխարհում ամենամեծերից մեկը) առաջին չվերթը այսօր երեկոյան կմեկնի Կալկաթայից Գուանչժոու: Իր հերթին China Eastern Airlines ավիաընկերությունը նոյեմբերի 9-ից կվերսկսի թռիչքները Շանհայ-Դելի երթուղով: Ընկերությունը A330-200 ինքնաթիռով կիրականացնի շաբաթական երեք չվերթ՝ չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։