Լա Լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպման ավարտին տեղի է ունեցել երկու ակումբների խաղացողների միջև լարված բախում:
Մրցավեճը տեղի է ունեցել Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ «արքայական ակումբը» հաղթել է 2:1 հաշվով: Վերջնական սուլիչից հետո առաջացած միջադեպի գլխավոր մասնակիցները եղել են կատալոնացիների վինգեր Ռաֆինյան և «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակել է 27 միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» 22 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: