Ալբանիայի պատմության մեջ առաջին արհեստական ինտելեկտի նախարարը կդառնա «մայր». երկրի վարչապետը հայտարարել է, որ սպասում է 83 «երեխայի»
Հոկտեմբերի 27, 2025

Ալբանիայի պատմության մեջ առաջին արհեստական ինտելեկտի նախարարը կդառնա «մայր». երկրի վարչապետը հայտարարել է, որ սպասում է 83 «երեխայի»

By Հոկտեմբերի 27, 2025 0

Ալբանիայի պատմության մեջ առաջին ԱԻ նախարարը «հղի» է և սպասում է 83 թվային երեխայի, հայտնում է NDTV-ն, փոխանցում է dzen.ru-ն։ 

Նախարարի «հղիությունից» Berlin Global Dialogue ֆորումի շրջանակում պատմել է երկրի վարչապետ Էդի Ռաման: Այնտեղ Դիելլա անունով թվային նախարարն առաջին անգամ հարցազրույց է տվել։ Արհեստական ինտելեկտի ստեղծած նախարարը ներկայացված է ալբանական ավանդական հագուստով կնոջ տեսքով։

Դիելլային հանրությանը ներկայացնելով՝ կառավարության ղեկավարը նշել է, որ «նրան իր հետ է բերել, որպեսզի ցույց տա Ալբանիայից մի շատ գեղեցիկ կնոջ»: Ռամայի խոսքով՝ ԱԻ նախարարի «երեխաներին» կբաժանեն խորհրդարանի պատգամավորներին՝ յուրաքանչյուրը մեկական: 

Յուրաքանչյուր նման «երեխա» կլինի պատգամավորի թվային օգնականը, ներկա կգտնվի նիստերին, կհուշի, թե ինչպես արձագանքել, եւ ամեն ինչ կիմանա ԵՄ օրենսդրության մասին՝ ինչպես նրանց մայրը»,- պատմել է վարչապետը։

Դիելլան պաշտոնին նշանակվել էր սեպտեմբերին, որպեսզի Ալբանիայում պետական գնումների համակարգը լիովին թափանցիկ և կոռուպցիայից զերծ լինի:

Rate this item
(0 votes)

Լրահոս