Չճանաչված շարժվող օբյեկտները հետևելու համար նախատեսված «Enigma» հավելվածը ավելի քան 9 հազար հաղորդում է գրանցել՝ ԱՄՆ ջրերում առեղծվածային երևույթների մասին։ Այս մասին հայտնել է New York Post (NY Post) թերթը»:
2025 թվականի օգոստոսից առավել հաճախ հաղորդվել է Կալիֆոռնիայի (389) և Ֆլորիդայի (306) ափերի մոտ գտնվող տարօրինակ ստորջրյա օբյեկտների մասին։ Պարբերականը նշում է, որ առեղծվածային երևույթները տեղի են ունեցել ԱՄՆ ափագծից 10 մղոն հեռավորության սահմաններում, 500 դեպք էլ գրանցվել է 5 մղոնի սահմաններում։
Ավելի քան 150 հաղորդագրություններում նկարագրվել են օբյեկտներ, որոնք «սավառնում էին ջրի վերևում կամ սուզվում ջրի մեջ»։ Նման միջադեպերից մեկը ֆիքսվել է տեսանյութով։ Կադրերում երևում են «տարօրինակ կանաչ լույսեր, որոնք շարժվում են օվկիանոսի մակերեսով»՝ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի մոտակայքում։